Apple-ը Bloomberg գործակալությանը հայտնել է, որ iPhone X-ի Face ID տեխնոլոգիայի հետ կապված խնդիրները արդեն լուծված են և, որ իր բրենդային սմարթֆոնի նոր մոդելը՝ iPhone X-ը, շուկայում կհայտնվի նոյեմբերի 3-ին:
Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «ՌՈՒՍԱԼ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը համալսարանի տարածքում անցկացրեցին «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:
Tesla-ն առաջին արևմտյան ավտոարտադրող ընկերությունն է, որին հաջողվել է Շանհայի ազատ առևտրի գոտում էլեկտրամոբիլների արտադրության նոր գործարան հիմնելու բացառիկ համաձայնություն ձեռք բերել:
Apple ընկերությունը կրկնակի կկրճատի iPhone X սմարթֆոնի մատակարարումների ծավալները, որոնք պլանավորված էին այս տարվա համար:
«Մի զադ էլ ա կա ոչ», «ա դե բրախի», «ըմանչիլ մի», «ազիզ, լա դենը» և այլ բարբառային արտահայտություններով ստիկերներն արդեն հասանելի են Zangi հավելվածի օգտատերերին։ Լոռվա բարբառով ստիկերների հավաքածուն անվանվել է «Դբա լավը»։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ﬔկնարկել է թվային պահպանման ևս ﬕ նախագիծ, որի շնորհիվ կիրականացվի UNESCO-ի համաշխարհային ժառանգության ﬔջ ընդգրկված Արենիի քարանձավի և Նորավանքի 3D-սկանավորումը և մշակումը։
Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Learn to Code! It’s Fun!» խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Հայաստանն այս միջոցառմանը մասնակցում էր առաջին անգամ:
Հաճախ մեզ թվում է, որ մեր հեռախոսում պահպանված տեղեկատվությունը շատ անձնական է և հասանելի չէ ուրիշներին: Սակայն երբեմն մենք ինքներս կարող ենք անզգուշության պատճառով անել այնպես, որ մեր հեռախոսի գաղտնի տեղեկությունները հասանելի դառնան շատերին:
Googe Play-ում արդեն իսկ հնարավոր է գործարկել հավելվածը՝ առանց բեռնելու: Պարզապես անհրաժեշտ է ընտրել «Փորձել հիմա» հրամանը:
Huawei, Oppo, Vivo և Xiaomi սմարթֆոններն առաջատար են Չինաստանում, իսկ աշխարհը գրաված Apple-ն ընդամենը 5-րդն է: Սա այնքան էլ դուր չի եկել Apple-ի ղեկավարներին, և նրանք չինական շուկան գրավելու ռազմավարություն են մշակել:
Apple ընկերության նոր սարքի նախատիպը՝ «Տիտան նախագիծ» աշխատանքային անվանումով, հայտնվել է տեսանյութում, որը Ցանցում զետեղելէ ձեռնարկատեր Մակալիստեր Հիգինսը:
ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017 թվականի մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսը։ Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հայտարարեց, որ Համաշխարհային ՏՏ մրցանակի այս տարվա դափնեկիրը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելն է։
Եթե դուք չեք կարողանում միացնել հեռախոսը, ապա մի շտապեք տանել այն մասնագետի մոտ: Կան մի քանի քայլեր, որ կարող են «վերակենդանացնել» հեռախոսը:
Ապագայում ռոբոտ-անդրոիդները կկարողանան ոչ միայն մարդկանց փոխարինել աշխատանքում, այլեւ դառնալ նույնիսկ նրանց բիզնես-գործընկերները:
iPhone X-երի առաջին խմբաքանակն ուղարկվել է մատակարարներին:
Samsung Galaxy J2 սմարթֆոնի թարմացված տարբերակն արդեն հայտնվել է ընկերության պաշտոնական կայքում: Մասնագետները կանխատեսում են, որ արդեն հաջորդ շաբաթ սմարթֆոնը կսկսի վաճառվել:
Սմարթֆոնի փոքր-ինչ տաքանալը նորմալ է, սակայն, երբ այն տաքանում է անընդհատ ու շատ ուժեղ, նշանակում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել: Առաջարկում ենք ծանոթանալ սմարթֆոնների տաքանալու հիմնական պատճառներին և խնդրի լուծման տարբերակներին:
Հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոի վարկածով՝ Apple-ը նախատեսում է 2018 թվականից սկսած իր հաջորդ սմարթֆոններում Face ID-ին օգտագործել՝ որպես օգտատերերի ճանաչման միակ հնարավորություն:
Մասնագետների խումբը պարզել է, որ Wi-Fi-միացումների անվտանգությունն սպառնալիքի տակ է հայտնվել լուրջ խոցելիության պատճառով:
«Մեքենայական ուսուցումն ու արհեստական ինտելեկտը (ԱԻ) ՏՏ ոլորտի կարևոր ուղղություններից մեկն է, որն ամբողջ աշխարհում զարգացման նոր թափ է առնում։ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, այդ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա, սակայն մասնագիտացման համար առկա հնարավորությունները Հայաստանում դեռևս սահմանափակ են։ Արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը լայն կիրառում են ստացել տնտեսության տարբեր ոլորտներում՝ արդյունաբերական, ֆինանսական, առողջապահական, կրթական և այլն։ Ուստի, այս ոլորտի մասնագետների պահանջարկը գնալով աճում է, իսկ ընկերությունները, որոնք կիրառում են այս տեխնոլոգիաները, մրցունակ են նաև միջազգային շուկայում»,- նշում են PicsArt-ում:
Տարածաշրջանում առաջին ոչ ֆորմալ միջոցառումը պատրաստվում է դուրս գալ Հայաստանի սահմաններից: Ավելի վաղ նշել էինք, որ Հայաստանից դուրս անցկացվող սամմիթները կկոչվեն Seaside Startup Summit: «Startup Armenia» հիմնադրամում նշում են, որ նախատեսվում է իրականացնել սամմիթներ աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում:
Apple կորպորացիան ձեռնամուխ է եղել ճկուն էկրանով iPhone-ի մշակմանը: Այդ մասին գրել է Investor-ը:
Էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրողի՝ Samsung Electronics-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ եւ ղեկավար Քվոն Օ Հյունը հայտարարել է, որ հեռանում է ընկերությունից:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով մեծ աշխատանքներ են տարվում, նշում է «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը, ով ներկայացրեց համաշխարհային այս բրենդի ծավալած գործունեությունը Հայաստանում:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ 2018 թվականին ընկերությունը կթողարկի վիրտուալ իրականության Oculus Go սաղավարտը, որը կարժենա 199 դոլար եւ վիրտուալ իրականությունը մատչելի կդարձնի բնակչության ավելի լայն խավերի համար, տեղեկացնում է BBC-ին:
Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը պատմել է, որ iPhone X-ի հայտնվելով ընկերությունում սկսվում է սմարթֆոնների դիզայնի նոր դարաշրջան:
Հին ժամանակներում կատարված մի շարք նորարարություններ մնացել են այդպես էլ չբացահայտված, քանի որ կար սկզբունք, որ ուսուցիչը միայն իր աշակերտին էր ասում իր հայտանագործության գաղտնիքները:
Apple կորպորացիան կզբաղվի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Զարմանալի պատմություններ» ֆանտաստիկ սերիալի շարունակության արտադրությամբ:
Microsoft-ի գործադիր տնօրեն Ջո Բելֆիորը հայտարարել է, որ ընկերությունը նոր սարքեր ու նորացումներ չի ստեղծի Windows 10 Mobile-ի համար: