Առաջին Seaside Startup Summit-ը դարձել է Ալ Խայմա էմիրության գլխավոր միջոցառումը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 8-12-ն Ալ-Մարջան կղզում, Ռաս Ալ-Խայմայում անցկացվեց առաջին Seaside Startup Summit-ը: Սամմիթի կազակերպիչ «Startup Armenia» հիմնադրամում նշում են, որ նախատեսվում է իրականացնել սամմիթներ աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում:
Դեռևս հոկտեմբերին, «Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «RAK Incubation and accelerator» կազմակերպության հիմնադիր տնօրեն Հիշամ Մ․Հ․Սաֆադին և Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը, ի դեմս շեյխ Մոհամեդ բին Քայեդ Ալ Քասիմի և Աբդուլռահման Ալ-Շայեբ Ալ-Նաքբիի՝ ստորագրել էին փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Նշված հուշագրով կողմերը պայմանավորվել են աջակցել միմյանց ՀՀ-ում և Արաբական Միացյալ Էմիրություններում ստարտափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությունում։
Միջոցառման կազմակերպիչները տեղեկացնում են, որ սամմիթն անցկացվեց «ԱՄԷ նորարարական ամսվա» շրջանակներում և դարձավ Ռաս Ալ Խայմա էմիրության գլխավոր միջոցառումը։ Սամմիթի աջակիցների շարքին ավելացան տեղական պետական մարմիններ, որոնց թվում՝ «Ռաս Ալ-Խայմա տնտեսական գոտի», «Ռաս Ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտ», և այլն։ Սամմիթն անցկացվեց Ռաս Ալ-Խայմա Էմիրության ղեկավար Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի բարձր հովանու ներքո։ Առաջին միջազգային սամմիթն ուներ նաև պետական աջակցություն Հայաստանից։ Առաջին իսկ սամմիթից նախագծի կայացմանն աջակցել է «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը», որի տնօրեն Լևոն Մնացականյանը ևս այցելել էր սամմիթ։ ԱՄԷ-ում միջոցառմանը մասնակցեցին նաև Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, Սպորտի և Երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը և «Սևան Ազգային ՊՕԱԿ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը։
Փետրվարի 8-12-ը սամմիթին մասնակցեցին 60 ստարտափներ աշխարի տարբեր երկրներից։ Նրանք մասնակցեցին դասախոսությունների, մրցույթների և հնարավորություն ստացան շփվելու բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչների հետ։ Սամմիթի մրցանակային ֆոնդը հասավ շուրջ 50,000 ԱՄՆ դոլարի, որը բաժանվեց 8 թիմերի միջև։ Բացի հիմնական մրցույթներից, տեղի ունեցան նաև ոլորտային մրցույթներ, որոնց թվում՝ սոցիալական, Էկո-Միլլեննիում, խելացի քաղաք և AR/VR: «Big Battle»-ի հաղթող «AgroWave» թիմը ստացավ 7000 ԱՄՆ դոլար մրցանակ։ Ստարտափ գաղափարը ֆերմերներին լավագույն գնային առաջարկ հաշվարկելն է՝ օգտագործելով տվյալ վայրի և ժամանակի ենթադրվող պահանջարկը։ Որոշ ստարտափներ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին ներդրողների և վենչուրային ֆոնդերի հետ, որոնց ընդհանուր գումարը հասնում է 700,000 ԱՄՆ դոլարի։
3 հիմնական բաթլների արդյունքներում որոշվեցին հաղթողները:
Big Battle-ի արդյունքում հաթող ճանաչվեցին 3 ստարտափներ: Առաջին հորիզոնականում AgroWave-ն է, որը ստացավ 7000 դոլար մրցանակ: Ստարտափը նորագույն տեխնոլոգիաների միջոցով ապահովում է մրգերի և բանջարեղենի մատակարարման շղթայի օպտիմալացումը:
5000 դոլար մրցանակ ստացավ և երկրորդ հորիզոնականում հայտնվեց Autochain ստարտափը, որը բլոկչեյն տեխնոլոգիաների միջոցով ստեղծում է առողջ հարաբերությունները գնորդների և վաճառողների միջև:
Big Battle-ի երրորդ հաղթող թիմը VR-zone-ն էր, որը հեշտացնում է ճարտարապետների և պատվիրատուների շփումը: Ստարտափը ստացավ 3000 դոլար մրցանակ:
Seed Battleի հաղթողներն էին՝
- Faylasof -5000 դոլար մրցանակ
- Infinity Leather- 3000 դոլար մրցանակ
- DAFA- 2000 դոլար մրցանակ
Brand Battles-ում հաղթեցին 4 թիմեր՝
- AR/VR-ի ոլորտում՝ TruMaps- 4000 դոլար մրցանակ
- Սոցիալական ոլորտում՝ Ligero- 4000 դոլար մրցանակ
- Էկո ոլորտում՝ Միլլեննիում` Agrowave- 4000 դոլար մրցանակ
- IoT + Խելացի քաղաք` Autochain – 4000 դոլար մրցանակ
Հիշեցնենք, որ հաջորդ սամմիթը տեղի կունենա մարտի 6-11-ը Հնդկաստոնում՝ Գոա, իսկ «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը հուլիսի 22-29-ը։
Սիրարփի Աղաբաբյան