
Apple-ը Չինաստանի խանութներում կսկսի վճարումներ ընդունել AliPay-ի միջոցով

Apple-ը Չինաստանի տարածքում կսկսի AliPay համակարգով վճարումներ ընդունել իր բոլոր պաշտոնական խանութներում: Այդ մասի գրել է The Financial Times-ը: Այսպիսով, ընկերությունն առաջին անգամ համաձայնել է համագործակցել վճարման կողմնակի համակարգի հետ:
Փորձագետները նշում են, որ այդ միջոցը վկայում է Apple-ի համար Չինաստանի շուկայի կարեւորությունը, ինչպես նաեւ այն, որ ընկերության սեփական վճարային համակարգը՝ ApplePay-ը, զբաղեցնում է ՉԺՀ-ի էլեկտրոնային վճարումների շուկայի աննշան բաժինը: Goldman Sachs-ի գնահատմամբ՝ էլեկտրոնային վճարումների ծավալով Չինաստանն հաստատուն առաջին տեղն է գրավում աշխարհում:
Չինաստանին է բաժին ընկնում Apple-ի բոլոր վաճառքների շուրջ 20 տոկոսը: Անցյալ տարի ընկերությունը երկրում իրացրել է 41,1 միլիոն սմարթֆոն եւ ստացել 44,76 միլիարդ դոլարի չափով հասույթ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: