Բաժիններ՝

Իլոն Մասքը հրապարակել է «մանեկեն-տիեզերագնացի» վերջին լուսանկարը

SpaceX ընկերության ղեկավարն Instagam-ի իր էջում հրապարակել է Tesla Roadster սպորտքարում նստած մանեկենի վերջին լուսանկարը, սպորտքար, որը Երկրի արեգակնակենտրոն ուղեծիր է դուրս բերել Falcon Heavy նորագույն գերծանր հրթիռը։

«Starman-ի վերջին լուսանկարը Roadster-ում՝ Մարսի եւ աստղակերպերի գոտու ուղեծիր դուրս գալուց առաջ»,- գրել է Մասքը լուսանկարի մեկնաբանություններում: Falcon Heavy նորագույն տանող հրթիռի հաջող արձակումը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Քանավերալի հրվանդանի (Ֆլորիդա) տիեզերակայանից: Առաջին արձակման ժամանակ որպես բեռնվածք օգտագործվել է SpaceX-ի ղեկավարի Tesla Roadster մարզական ավտոմոբիլը՝ ղեկի առջեւ սկաֆանդր հագած մանեկենով:

Սպորտքարը դուրս է եկել Երկրի հիպերբոլային ուղեծիր, ինչից հետո, SpaceX-ի մտահղացման համաձայն՝ ճանապարհորդության կուղեւորվի հեռավոր տիեզերք, հաղորդել է ՌԻԱ նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս