Բաժիններ՝

Չինաստանն աշխարհում առաջինն է մարդատար անօդաչուի հաջող փորձարկում կատարել

Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում տեղի են ունեցել EHang 184 աշխարհում առաջին մարդատար անօդաչու թռչող ապարատի հաջող փորձարկումները: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Այդ դրոնի ուղեւորին հարկ չկա անհանգստանալու, որ ինքը մենակ է խցիկում, օդում տեղաշարժվելու համար նրան պետք չէ կառավարել թռչող ապարատը, անհրաժեշտ է լոկ նստել բազկաթոռին եւ կապել անվտանգության գոտին:

Ինչպես հեռուստաալիքի եթերում հայտնել է Չինաստանի EHang մշակող ընկերության ղեկավար Հու Հուաչժին, ապարատն աշխատում է էլեկտրական մարտկոցներով, մեկ անգամով այն կարող է փոխադրել մեկ մարդու, որի քաշը չի գերազանցում 100 կիլոգրամը: Դրոնը կարող է մինչեւ 500 մետր բարձրության վրա ժամում 100 կիլոմետր առավելագույն արագությամբ 25 րոպե թռչել առանց լրալիցքավորման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս