Բաժիններ՝

Amazon-ն առաջին անգամ կապիտալիզացիայով առաջ է անցել Microsoft-ից

Amazon-ի բաժնետոմսերը փետրվարի 14-ին կայացած սակարկությունների արդյունքում թանկացել են 2,6 տոկոսով, ինչի շնորհիվ նրա կապիտալիզացիան աճել է մինչեւ 702,5 մլրդ դոլար: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Այսպիով, Amazon.com Inc-ն առաջին անգամ կապիտալիզացիայով առաջ է անցել Microsoft-ից (699,22 մլրդ դոլար) եւ այժմ երրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ի ու աշխարհի հանրային ընկերությունների շարքում՝ զիջելով միայն Apple-ին (գրեթե 850 մլրդ դոլար) եւ Alphfbet-ին (744,7 մլրդ դոլար): Չորրորդ հորիզոնականում գտնվող Microsoft-ին հաջորդում են Tenceht-ը եւ Facebook-ը:

Կապիտալիզացիայի ցուցանիշով աշխարհի խոշորագույն ընկերությունների թոփ-6-ի բոլոր տեղերն այժմ զբաղեցնում են բարձրտեխնոլոգիական սեկտորի ներկայացուցիչները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս