Բաժիններ՝

Opportunity մարսագնացը տոնում է Մարսի վրա աշխատանքի 5000-րդ օրը

Opportunity վետերան ռովերը փետրվարի 17-ին կտոնի Մարսի վրա իր աշախատանքի հինգհազարերորդ օրը: Այդ մասին հայտնել է NASA-ն:

«90-օրյա առաքելության սկսվելուց հինգ հազար օր անց մեր հրաշալի ռովերը շարունակում է զարմացնել մեզ եւ մշտապես Մարսի մակերեւույթին ինչ-որ նոր բան է գտնում: Այդ հոբելյանը կդառնա հերթական նշանակալից տարեթիվը նրա կյանքի պատմության մեջ:

Մյուս կողմից, մեզ համար, անշուշտ, ավելի կարեւոր են նոր հայտնագործությունները, քան պարզապես թվերը»,- հայտարարել է առաքելության ղեկավար Ջոն Քալասը Փասադենայի NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից (ԱՄՆ):

Opportunity մարսագնացը, որը Մարսի մակերեւույթին աշխատում է արդեն 13 տարի, այդ հոբելյանը կտոնի ամենաառօրեական կերպով՝ շարունակելով շարժվել Վիլամետ հովտի կողմը եւ կատարելով երկրաբանական հետազոտություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս