Բաժիններ՝

WhatsApp-ը սեփական վճարային համակարգ է գործարկել

WhatsApp մեսենջերը գործարկել է WhatsApp Pay ծառայությունը սմարթֆոնների միջոցով ծառայությունների եւ գնումների դիմաց վճարումների համար: Այդ մասին հայտնել է Telecomtalk.info հրատարակությունը:

«WhatsApp-ը Հնդկաստանում սկսել է վճարումների նոր գործառույթի թեստավորումը, որը մարդկանց թույլ կտա փող ուղարկել մեսենջերի այլ օգտատերերի, բացառությամբ առեւտրական հաշիվների»,-գրում է հրատարակությունը: Ներկայում բետա-տարբերակը հասանելի է iOS-ով եւ Android-ով, իսկ դրամական փոխանցումները հնարավոր են միայն WhatsApp Pay-ի դրամապանակների միջեւ:

Սակայն մշակողները պլանավորում են ստեղծել պայմաններ, որոնց առկայությամբ վճարային համակարգը կկարողանար աշխատել նաեւ այլ ծառայությունների հետ:

Ընկերությունն արդեն պայմանագրեր է կնքել Հնդկաստանի առաջատար բանկերի հետ, ներառյալ ICICI Bank-ը, HDFC Bank-ը, and Axis Bank-ը: Այսպիսով, օգտատերերը կկարողանան նոր վճարային ծառայությունը սինքրոնացնել իրենց բանկային քարտի հետ: Առայժմ չի ճշտվում, թե WhatsApp Pay-ը երբ հասանելի կլինի մյուս երկրների օգտատերերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս