
Շուրջ 1 մլրդ մարդ օրական 55 մլրդ հաղորդագրություն է ուղարկում WhatsApp-ի միջոցով

WhatsApp մեսենջերի հաջողության հիմնական պատճառները թաքնված են դրա հուսալիության եւ պարզության մեջ: Փետրվարի 12-ին Դուբայում այս հայտարարությամբ հանդես է եկել WhatsApp Inc. ընկերության գործարարության զարգացման գծով փոխնախագահ Նիրաջ Արորան, ընկերություն, որ ստեղծել է հաղորդագրությունների փոխանակման աշխարհահռչակ համակարգը։
Նա ելույթ է ունեցել 6-րդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում (World Government Summit), որը նվիրված է արդյունավետ պետական կառավարման եւ կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին:
Արորայի խոսքով՝ «WhatsApp-ի ակտիվ օգտատերերի թիվն ամսական հասել է 1,3 միլիարդի, ըստ որում ամեն օր մեսենջերից օգտվում է շուրջ 1 միլիարդ մարդ, որոնք ուղարկում են շուրջ 55 միլիարդ հաղորդագրություն»:
Դրա հետ մեկտեղ փոխնախագահը հավաստիացրել է, որ «տեքստային ուղերձները եւ ձայնային հաղորդումները պաշտպանվում են միջանցիկ ծածկագրման (end-to-end) մեթոդով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: