
Շուն-ռոբոտին սովորեցրել են բացել դռները

Միացյալ Նահանգների Boston Dynamics-ի մասնագետները շուն-ռոբոտին սովորեցրել են բացել դռները: Ակնառու ցուցադրությունը զետեղված է ընկերության YouTube-ալիքում։
Ներկայացված տեսահոլովակում տեղի է ունենում դրամա, որի ժամանակ ռոբոտը չի կարողանում դուրս գալ սենյակից, մինչեւ դրան օգնության չի հասնում նույնպիսի ռոբոտ, բայց մանիպուլյատորով:
«Փախուստի» գործընթացը տեւել է շուրջ 15 վայրկյան: Boston Dynamics ընկերությունը ներկայում պատկանում է Ճապոնիայի SoftBank-ին: Ամերիկյան մշակողը հայտնի է Atlas մարդակերպ ռոբոտով եւ չորքոտանի BigDog-ով: