Առաջին 5G-սմարթֆոնները՝ Qualcomm-ի չիպերով, կհայտնվեն 2019 թվականին
Կապի անլար միջոցներ մշակող Qualcomm ընկերությունը շարժական հեռախոսների մի շարք խոշորագույն արտադրողների հետ պայմանավորվել է Snapdragon X5 չիպի բազայի վրա 5G-ի հետ համատեղելի սմարթֆոններ թողարկելու շուրջ: Սմարթֆոնների թողարկումը պլանավորված է 2019 թվականին: Այդ մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:
Այսպես, սմարթֆոնները կթողարկեն այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Nokia-ն, HTC-ն, LG-ն, Sony-ն, Vivo-ն, Xiaomi-ն եւ ուրիշներ: Apple եւ Samsung կորպորացիաները այս ցուցակում չկան:
Բացի այդ, Qualcomm-ը հայտարարել է, որ Snapdragon X5-ը թեստային ռեժիմով կօգտագործվի Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Գերմանիայի, Ճապոնիայի, Սինգապուրի, Ավստրալիայի եւ այլ երկրների խոշորագույն շարժական օպերատորների կողմից: Փորձնական նախագծի գործարկումը պլանավորված է 2018 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: