
10 հատկություն, որ 2020 թվականից սկսած՝ առաջնային կլինի աշխատանքի ընդունվելիս

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ առաջանում են մի շարք նոր և, առաջին հայացքից՝ անսովոր մասնագիտություններ: Նոր մասնագիտություններ և նոր պահանջներ: Ինչպիսի՞ հատկանիշներ են պետք, որպեսզի ապագայում անգործ չմնաք:
The Future of Jobs-ի տվյալներով՝ 2020-ին անհրաժեշտ համարվելիք հատկություններից շատերին 2015-ին այնքան էլ լուրջ չէին վերաբերվում: Պատճառն այն է, որ տեխնոլոգիաները չափազանց արագ են զարգանում, և մեկ կամ երկու տարում էլ տեղի են ունենում կարևոր փոփոխություններ:
Մասնագետները նշում են նաև, որ ապագայում ոչ թե ամբողջովին կփոփոխվեն մասնագիտությունները կամ պարտականությունները, այլ դրանց մեծ մասը կդառնան ավտոմատացված և խտացված: Մարդկանց կարիերայի աստիճանով բարձրանալու համար պետք է հարմարվել փոփոխություններին և նոր հատկություններ ձեռք բերել:
Այսպիսով, ո՞ր հատկություններն անհրաժեշտ կլինեն 2020-ին՝
1. Խնդիրները համակարգված լուծելու հատկություն
2. Քննադատական մտածողություն
3. Ստեղծարարություն
4. Մարդկանց կառավարելու հատկություն
5. Մարդկանց հետ համագործակցելու հատկություն
6. Էմոցիոնալ ինտելեկտ
7. Վերլուծելու և որոշում կայացնելու ունակություն
8. Հաճախորդներին ուղղորդելու կարողություն
9. Բանակցությունների մշակույթ
10. Մտածողության ճկունություն
Սիրարփի Աղաբաբյան