Փորձագետները նոր սպառնալիք են հայտնաբերել Android-ի հիմքով գաջեթների համար
Կիբեռանվտանգության փորձագետները նոր վնասաբեր բոթնետ են հայտնաբերել, որը գրոհում է Android գործառական համակարգի հիմքով սարքերի վրա: Այս մասին այտնել է Bleeping Computer պորտալը:
Բոթերի ցանցը նպատակամիտված է կարգաբերման բաց փորտերի որոնմանը: Դրանց թվում՝ 5555 փորտը, որն օգտագործվում է Android Debug Bridge գործառական համակարգի կարեւորագույն ինտերֆեյսներից մեկի կողմից, որը մուտք է տրամադրում դեպի կարեւոր գործառույթները: Հայտնվելով սարքում՝ վիրուսը դրա կարողություններն օգտագործում է Monero գաղտնարժույթի մայնինգի համար:
ADB.miner կոչված ծրագիրը փոխառում է կոդի բաղադրիչները Mirai բոթնետից, որն ամենամեծն է համարվում աշխարհում: Qihoo 360 ընկերության տվյալներով, որը հակավիրուսային ծրագրային ապահովում է մշակում, արդեն վարակված է ավելի քան յոթ հազար գաջեթ, հիմնականում, Չինաստանի եւ Հարավային Կորեայի օգտատերերի գաջեթներ: Սպառնալիքի տակ են հայտնվել Android-ի հիմքով բոլոր տեսակի սարքերը՝ սմարթֆոններից մինչեւ հեռուստացույցներ եւ այլ «խելացի» տեխնիկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: