«Հրաչյա Հակոբյանն անունս մի քանի անգամ կմկմալով է տալիս». Գերասիմ Վարդանյան

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել ՀՅԴ երիտասարդների և ՔՊ պատգամավորների միջև, որից հետո ՀՀ Դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով:  ՀՅԴ երիտասարդները կանչվել էին այդ կառույց՝ պարզաբանումներ տալու նպատակով։

ԱԱԾ էր հրավիրվել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը՝ որպես միջադեպի մասնակից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ծեծկռտուքի և ԱԱԾ հրավիրվելու մանրամասներին,Գերասիմ Վարդանյանը նախ նշեց, որ ծեծկռտուքի պատճառներից մեկն այն էր, որ Ազգային ժողովում են հայտնվել մարդիկ, որոնք իրենց ողջ գիտակցական կյանքում, մինչև ԱԺ-ում հայտնվելը, որևէ բանի չեն հասել, ուստի ուսապարկերի մի խումբ հավաքվելով Ազգային ժողովում՝ օգտագործում են իրենց մեծաքանակ լինելու հանգամանքը՝ լրացնելու համար կյանքում ունեցած բացերը։

«Սակայն այդ սադրանքն իր նպատակին չծառայեց, իսկ սադրում են՝ հասարակության ուշադրությունը գերիների, նրանց վերաբերյալ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների, սահմանագծման և սահմանազատման շուրջ խնդիրներից  հանրության ուշադրությունը շեղելու համար։ Ծեծկռտուքների նպատակը հանրության ուշադրությունը այս խնդիրներից ծեծկռտուքի վրա սևեռելն է։ Ծեծկռտուքին ներկա է եղել Հրաչյա Հակոբյանն ու մի խումբ պատգամավորներ, իսկ եթե մարդկանց հետաքրքրում է, թե ո՞վ ի՞նչ է արել, ապա ԱԺ-ում կան տեսախցիկներ, թող բոլորը հանեն և նյութերը նայեն։

Նշեմ, որ Հրաչյա Հակոբյանն այդ միջադեպից հետո անունս կմկմալով է տալիս, իսկ Վահանգն Ալեքսանյանը, որը ողջ կյանքում աչքի է ընկել տարբեր իրավիճակներում ծեծ ուտելով, իսկ ծառայության ընթացքում՝ աշխույժ զինվորների համար խանութ գնացող է աշխատել, այսօր խոսում է մարտարվեստին տիրապետելու մասին, և հարց է առաջանում, բա տեսանք՝ ինչպես կիրառեց»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ Ազգային անվտանգության ծառայությունում հրաժարվել է բացատրություն տալուց, հրաժարվել է նաև դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց, որովհետև, ըստ իրեն, ԱԱԾ-ն ծառայում է ոչ թե պետությանը, այլ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, ու լծված է քրեական գործեր հարուցելու և կարելու աշխատանքին։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս