«Թեև 5700-ից ավելի մարդ քվեարկել է իշխանության օգտին, սակայն, կարծում եմ, դա ավելի շատ այդ հարմարվողական զանգվածն է, որը առաջնորդվել է նաև իր անձնական մոտեցումներով։ Այս թիվը, կարելի է ասել, մնացորդային թիվ է, որը մնացել է Փաշինյանի «իզմերի» տակ, սակայն սա ժամանակի հետ լուծվելիք հարց է։ Փաստ է մեկ բան՝ իշխանությունն արձանագրել է պարտություն»,- ասաց Հակոբյանը։
«Հայաստանում իշխանափոխություններից հետո տեղի են ունեցել բազմաթիվ նման գործողություններ, և դրանց պատշաճ վերլուծության համար նախ և առաջ անհրաժեշտ է դրանցում տարանջատել քաղաքական և իրավական բաղադրիչը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը՝ անդրադառնալով «Բջնի» ՓԲԸ նախկին սեփականատեր, Ազգային ժողովի (ԱԺ) իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի կողմից պետությունից մոտ 3.5 միլիարդ դրամ գումարի պահանջին՝ որպես իբր ժամանակին սխալ հաշվարկված հարկային պարտավորություն:
«2020 թվականի 44-օրյա պատերազմը հայերիս համար անակնկալ չէր. դրա մասին գիտեինք բոլորս, բայց ոչ բոլորս էինք մեզ հարց տալիս՝ իսկ ի՞նչ ենք արել Արցախյան առաջին հաղթանակից հետո, կամ ի՞նչ ենք արել այդ հաղթանակն ամրագրելու համար, կամ ի՞նչ ենք արել առհասարակ, որ այլևս երբեք պատերազմ չլինի։ Ոչ բոլորս ենք մեր երեխաներին պատրաստել պատերազմի, ոչ բոլորս ենք մեզ հարց տվել՝ իսկ պետությունն ո՞ւր ենք տանում, իսկ պետական երկարաժամկետ ռազմավարություն ունե՞նք, փորձե՞լ ենք արդյոք հասկանալ, թե ուր է գնում մեր պետությունը։
Այսօր առավոտյան Շուշի քաղաքի ներքևի հատվածում գտնվող անցակետի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում որոշ ժամանակով փակվեց Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը: Այնուհետև Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։
Քարտեզագիր Շահեն Շահինյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից սահմանակետերի տեղակայումը Գորիս-Կապան ճանապարհին նշանակում է, որ դե ֆակտո դեմարկացիա է եղել, բայց ըստ նրա՝ այս գործընթացը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի դեռ դեմարկացիա և դելիմիտացիա իրականացված չէ և ստորագրված չէ դրա վերաբերյալ պայմանագիր:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
«Դավիթ Գալստյանն անորակ զենքի մատակարարման մեղադրանքով է կալանավորվել: Նմանատիպ գործ ավելի վաղ ևս հարուցված էր, և Դավիթ Գալստյանը շուրձ 4 ամիս գտնվում էր կալանքի տակ: Այս պահին երկու գործերով անցնում է՝ որպես մեղադրյալ: Երկու գործով էլ նույն գիծն է տարվում: Խոսքը վերաբերում է իբր անորակ զենք մատակարարելուն ու այդ եղանակով խարդախությամբ գումարներ վաստակելուն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Հայաստանի զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբան Արմեն Հարությունյանը:
Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ին տիրանալուց հետո չի՛ բավարարվելու իր այդ հաջողությամբ ու հաջորդ քայլով անելու է ամեն ինչ Սյունիքով միջանցքին հասնելու համար։ Այս տեսանկյունից՝ Սյունիքում ընթացող այս գործընթացները խիստ վտանգավոր և մտահոգիչ են, որովհետև միջանցքի թեման փակ չէ. այն ամեն օր ու ամեն ժամ Ադրբեջանը բարձրաձայնելու է, քանի դեռ այն չի ճեղքել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում կորոնավիրուսի 4-րդ ալիքն է, և այն ավարտին է մոտենում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:
«Հայաստանի ինքնիշխան տարածքի Ադրբեջանին հանձնելու փաստական մեկնարկը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերից, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Սովետական Հայաստանի քարտեզներով իրականացվում է սահմանների ճշգրտում, իսկ Ադրբեջանի նախագահի հետ բանավոր փոխըմբռնման արդյունքում տեղի է ունեցել հայկական զորքի դուրսբերում՝ Սանասարի և Կովսականի պաշտպանական դիրքերից։ Հենց այս ամենի հետևանքով է, որ այդ ճանապարհը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ շեշտելով՝ կատարվածը դավաճանության հետևանքն է, ոչ թե պատճառը։
«Նշեմ նաև, որ միջանցքի շուրջ կա բառախաղ, սակայն փաստն այն է, որ կապ չունի՝ դա ինչպե՞ս է կոչվում, որովհետև միջանցքի տրամաբանությունն այն է, որ կա ճանապարհ, որն ունի հատուկ կարգավիճակ։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետով ասված է, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև ապահովել ճանապարհ, որի անվտանգությունն ապահովելու է 3-րդ երկիր, այս դեպքում՝ Ռուսաստանը։ Սա արդեն նշանակում է, որ այդ ճանապարհն ունենալու է հատուկ կարգավիճակ, որի անվտանգությունն ապահովելու են Հայաստանը և Ռուսաստանը։
Հաջորդ վտանգավոր դրույթը, ըստ հայտարարության, այն է, որ նախագծի Հոդված 25-ով նախատեսվում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի (Ակադեմիա) կազմից դուրս հանել մինչ օրս Ակադեմիայի կազմում գտնվող 30 գիտական կազմակերպությունները։
«Սա իր մեջ շատ լուրջ սպառնալիքներ է պարունակում. Երբ դու թույլ դիրքերով ես խաղաղության գնում, դու խաղաղություն ես մուրում, ոչ թե այդ խաղաղությանը հասնում ես բնական կերպով: Շատ պարզ է, որ այդ խաղաղությունը քեզ տալու համար քեզանից պահանջելու են զիջումներ, քեզանից պահանջելու են առավելագույնը, որ կարող են քեզանից ստանալ, ինչը հիմա մենք տեսնում ենք»,- ընդգծեց նա:
2018թ. Նիկոլ Փաշինյանը փողոցում աղաղակում էր, որ ԵՊՀ Խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, և որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ վերահսկողության ներքո, բոլոր բուհերը պատկանում են ՀՀԿ-ին: Փողոցից իշխանության գալուց հետո, սակայն, գործող իշխանության մոտեցումները փոխվել են. օրերս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Արդյո՞ք սա բուհերի ապաքաղաքականացման ամենացայտուն և վառ դրսևորումն է: Այս հարցը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ուղղեցին ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանին:
Մասիս համայնքի ղեկավար, ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Դավիթ Համբարձումյան» դաշինքով։
«Դա շատ և շատ երկրներում է կատարվում: Բայց այստեղ կարևորն այն է, թե 40-50 տարեկանից բարձր մարդկանց քանի տոկոսն է պատվաստված: Մյուս ցուցանիշը մահացությունն է. ինչո՞ւ է կորոնավիրուսի երրորդ ալիքի ժամանակ էլ երրորդ անգամ մեզ մոտ ամենաբարձր ցուցանիշը: Երբ քո մոտ էպիդեմիա է, հիվանդների թիվը արագ աճում է, գոյություն չունի երկիր, որն այնքան մահճակալ ունի հիվանդանոցում, որ բնակչության 20-30 տոկոսը հիվանդանա, և կարողանան իրենց պառկեցնել: Հետևապես, պետք է ուժեղացնես առաջին խրամատը: Մեր առաջին խրամատը շտապօգնությունն ու պոլիկլինիկան են:
ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում պատմեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել իր տան մոտ, երբ Նիկոլ Փաշինյանն անցնելիս է եղել այնտեղով:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, խոսելով Հայաստանի անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյայի այս ձևակերպման մասին, ընդգծեց՝ սա ապացույցն է նրա, որ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում։
«Ինքնախաբեությունը լավ բան չէ: Իհարկե, շատ ամոթալի էին վերջին ընտրությունների արդյունքները, բայց եթե նույնիսկ այդ արդյունքներով դատենք՝ մեր ազգաբնակչության ո՞ր տոկոսը մասնակցեց, ո՞ր տոկոսը ընտրեց, ադմինիստրատիվ ռեսուրսով ինչի՞ հասան, և չմոռանանք վախի մթնոլորտը: Այսօր Հայաստանում ամենատարածված էմոցիան վախը և տագնապն են»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, խոսելով քննարկվող բյուջեի նախագծի մասին, ասաց՝ ինչպես նախորդ 3 տարիների դեպքում, այնպես էլ 2022 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծում որևէ արմատական փոփոխություն չկա, և այն նույնությամբ կրկնում է այն բյուջետային քաղաքականությունը, ինչի համար այս իշխանությունը քննադատում էր նախորդ իշխանություններին։
«Երբ Հայաստանում դժգոհ են որևէ մեկի գործողություններից, պետք է հարց տալ՝ իսկ Նիկոլ Փաշինյանին ընտրելիս ի՞նչ էիք ակնկալում, որ Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան կամ որևէ մեկը փոխելո՞ւ է իր քաղաքականությունը: Հայ հասարակությունը քվեարկեց այն մարդու օգտին, որը հռչակել էր, որ բոլոր տեսակի զիջումների պատրաստ է և դա անելու է ընտրություններից հետո: Դրանից հետո բողոքել, որ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը, Իրանը կամ Չինաստանը որևէ հարց են լուծում Հայաստանի հաշվին, դա առնվազն սխալ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
Իշխանությունն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, իբրև թե ջերմ, համերաշխ, կառուցողական մթնոլորտում ենք աշխատում, նրանք առիթներ են ստեղծում՝ լուսանկարում են, լուսանկարներն էլ օգտագործում են ստեղծած տպավորությունը հասարակության շրջանում տարածելու համար:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի և Հարությունյանի հանդիպման վերը նշված շեշտադրումներին, ՀՀԿ Խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը շեշտեց, թե կողմ լինելով ազգերի ինքնորոշման իրավունքին՝ տարակուսում է, որ այդ մասին խոսում են այն մարդիկ, որոնք քանդել են հենց դրա վրա կառուցված մի ողջ բանակցային գործընթաց։
«Ռուսաստանն այսօր չի ցանկանում մեծ լարվածություն տարածաշրջանում՝ դրան պատրաստ չլինելու կամ այլ գործոններով պայմանավորված, և փորձում է որոշակի սիրախաղային հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Իրականում, նրանք դաշնակից չեն, ոչ էլ բարեկամ են, դա ուղղակի անհնար է՝ ռազմավարական առումով: Գուցե մարտավարական առումով, այսինքն՝ այսօր որևէ բան զիջելով՝ մեկ այլ խնդիր փորձում են լուծել: Թե դա ինչքանով է ճիշտ հենց Ռուսաստանի համար, դա այլ հարց է, որովհետև կարող են իրենք էլ սխալվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, խոսելով Բայդեն-Էրդողան հանդիպման մասին, նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդները վերջապես կարողացան հանդիպում ունենալ, ինչը չէր ստացվում երկար ժամանակ։
«Բոլորի նման, ես էլ եմ փորձում ապրել. Իհարկե, ամեն օր մտքիս նույն պատերազմն է, և ամեն օր նույն հարցերն են՝ ինչո՞ւ, ինչպե՞ս: Ես չեմ առանձնանում. բոլորի մոտ են այդ հարցերը: Գլխիդ մեջ տարբեր պատասխաններ են պտտվում, փորձում ես կողքից նայել, փորձում ես ներսից նայել, է՜, ոնց ուզում ես՝ նայիր՝ ունենք այսօր այն, ինչ ունենք»,- ընդգծեց նա:
Այսօր արդեն գոյություն ունեն կորոնավիրուսի 43 տեսակներ, 2 ենթաընտանիքներ և 7 տեսակներ, որոնք մարդու համար կարող են վարակիչ լինել: 100-ից ավելի շտամներ կան, բայց դրանցից Դելտա շտամն ագրեսիվ բնույթ ունի:
Նոյեմբերի 9-ին սպասվող հանդիպումից առաջ Ալիևը թվիթերում գրել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ, և վստահություն հայտնել, որ մոտ ապագայում դրանք իրենց պտուղները կտան:
«Մենք նախորդ հարցուպատասխանին Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդուց լսեցինք, որ ինքն է տվել զորքերի հետքաշման հրամանը: Ի՞նչ իրավական հիմքերով է այդ հրամանը տվել, ո՞ւմ հետ է բանավոր խոսել, ո՞ւմ հետ է օպերատիվ կապով խոսել. այս ամենը մենք չգիտենք, բայց մենք իմացանք, որ ինքն է տվել այդ հրամանը, և սա շատ կարևոր է հետագա քննության համար»: