«Այս մահվան դարաշրջանը հանուն ինչի՞ բերեցիք, որ նախկիններին մերժե՞ք». Վահրամ Սահակյան

Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը փետրվարի 11-ին և 12-ին վերջին անգամ է խաղալու «Պատվախաղ 2023» ներկայացումը: Թատերագիրն այն կարծիքին է, որ եթե մարդը վիրաբույժի կարիք ունի, նրան պետք է տանել վիրաբույժի մոտ՝ անկախ նրանից, որ ցավեր ունի, հետևաբար, այս ծանր օրերին խորհուրդ է տալիս դիտել ներկայացումը:

«Այն մարդիկ, որոնք իսկապես մտահոգ են, գիտակցում են իրենց մեղքի չափն այս խայտառակության, այս տրագեդիայի մեջ, քանի որ սա ողբերգության, մահվան դարաշրջան է, այդ մարդիկ պետք է գան և ներկայացումը նայեն: Ներկայացման մեջ շատ նոր կերպարներ կան, հին կերպարներից էլ կան, օրինակ՝ ո՞նց կարող է 80-ն անց մտավորականի կերպարը չլինել: 2015-16թթ. ես չէի մտածում, որ մեր երկրում կարող են այդպիսի մարդիկ ապրել, բայց նրանք կան, երևի կես միլիոն են կամ 680 հազար: Հեշտ էլ չէ այդ կերպարները խաղալ: Ես նման կերպար խաղացել եմ, տեսել եմ, թե դահլիճում մարդիկ ինչ ռեակցիա են տալիս: Մարդիկ հասկանում են՝ այս ամենը կա, իրենք են այս ամենը արել, և մենք, որ այս ամենը թույլատրել ենք և ձայն չենք հանել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Վահրամ Սահակյանը:

Նա հարց ուղղեց այն մարդկանց, ովքեր այսօր բանակի տոնն են շնորհավորում. «Մի տեսակ մխիթարանքի համար այսպիսի կարծիքներ կան՝ սրան դրսից են բերել, սա է բերել, նա է բերել, ուզում եմ ասել՝ ես գիտեմ՝ ով է բերել, դուք եք բերել: Եվ այսօր բանակի տոնը շնորհավորող մարդուն հարց եմ ուզում տալ. Դու այսօր բանակի տոն ես շնորհավորում և մտահոգ ես, որ մեր բանակը հասցրել են այս վիճակին՝ կոտրում են, ֆիզիկապես, բարոյապես ջարդում են, հիմա դու վերջին 10-20 տարվա ընթացքում, երբ որ լսել ես՝ մի կենդանի ասել է, որ մեր բանակը թալանված է, ասե՞լ ես՝ լսի, էս ի՞նչ ես ասում, մեր բանակը թալանված չէ, այդպիսի բան բանակի մասին չի կարելի ասել: Երբ մի այդպիսի համբալ տեսակի կենդանի ասել է՝ մեր երեխաներին բանակ ներքնազգեստ ենք ուղարկում, ասե՞լ ես, որ դա հիմարություն է:

Կարդացեք նաև

Երբ ապրիլյան պատերազմի ընթացքում անգամ ասում էին, թե 80-ականների զենքերով են կռվել, դու, որ այսօր բանակի օրն ես շնորհավորում, այդ ժամանակ ասե՞լ ես, որ չի կարելի նման բաներ ասել: Կամ ավելի վատ, գուցե ձայն չես հանել:

Երբ գեներալներին, կռվածներին ձերբակալում էին, ստորացնում էին, մի բանով փորձե՞լ ես պաշտպանել այդ ժամանակ, եթե փորձել ես, դու այսօր իրավունք ունես բանակի տոնը շնորհավորելու, եթե չես արել, ձայն չես հանել, ուրեմն՝ հենց դու ինքդ քո բանակը թուլացրել ես, ջարդել ես, բարոյազրկել ես, հասցրել ես այս վիճակին:

Բա այդ դեպքում, էլ ո՞նց եք ասում՝ սրան բերին, երբ այն տարիներին հավատացել ես այդ բոլոր ասֆալտի վրա փռվողներին, կարդացել ու հավանել ես նրանց գրառումները, եթե դու հավատացել ես այն ժամանակվա ընդդիմություն կոչվածներին, այդ խառնակիչներին, ուրեմն՝ դու ես բերել, ու հանկարծ չփորձես ասել՝ դրսից են բերել: Այդ ամենը մխիթարանք է քո համար: Այդ ամենը դու ես մեր գլխին բերել: Դու ոչնչով ավել չես իշխանություններից, որին քննադատում ես: Այս մահվան դարաշրջանը ինչո՞ւ բերեցիք, որ նախկիններին մերժե՞ք. ես ուզում եմ, որ մարդիկ ասեն, որ սխալվել են ու իրենց գլխին են տալիս»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս