Բաժիններ՝

Ռուսաստանը չի ծրագրել հшրված հասցնել Լեհաստանի տարածքում որևէ թիրшխի. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը չի ծրագրել որևէ օբյեկտ խոցել Լեհաստանի տարածքում։ Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ ենթադրաբար Լեհաստանի սահմանը հատած անօդաչու թռչող սարքերի օգտագործման հեռահարությունը չի գերազանցում 700 կմ-ը:

«Հարվածների ժամանակ օգտագործվող և Լեհաստանի հետ սահմանն, իբր, հատած ռուսական ԱԹՍ-ների թռիչքի առավելագույն հեռահարությունը չի գերազանցում 700 կիլոմետրը», – հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունն իր Telegram ալիքում։

ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ պատրաստ է խորհրդակցություն անցկացնել Լեհաստանի պաշտպանության նախարարության հետ։

Ըստ լեհական կողմի՝ գիշերը ռուսական 19 ԱԹՍ խախտել է երկրի օդային տարածքը։ Անօդաչուներից մի քանիսը ոչնչացվել են Լեհաստանի կողմից։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սա անվանել է հնարավոր «լայնամասշտաբ սադրանք»՝ նշելով, որ առաջին անգամ է, երբ ռուսական ԱԹՍ-ներ են խոցվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս