Ֆրանսիայի ծայրահեղ աջերը Լեկորնյուից պահանջել են չառնչվել Մակրոնի քաղաքականությանը

Ֆրանսիայի «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցությունը մտադիր է հասնել երկրի նոր վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին անվստահություն հայտարարելուն, եթե նա շարունակի իրականացնել նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական ուղին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Le Figaro-ն, Եվրախորհրդարանում լրագրողներին հայտնել է կուսակցության նախագահ Ժորդան Բարդելան:

«Կամ նա կխզի (Մակրոնի քաղաքականության հետ կապը – խմբագր.), կամ կլինի անվստահության քվե»,- նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահը վարչապետ նշանակելով իր մտերիմ նախարարներից ու կողմնակիցներից մեկին՝ ընտրել է ֆրանսիացիների շահերը ոտնահարելու ուղին:

Ֆրանսիայի Ազգային ժողովում անվստահության քվեի արժանացած Ֆրանսուա Բայրուն սեպտեմբերի 10-ին վարչապետի լիազորությունները փոխանցել է Սեբաստիան Լեկորնյուին: Նոր վարչապետն ընդունել է արմատական ​​փոփոխությունների անհրաժեշտությունը և հավաստիացրել է երկրում իրավիճակը շտկելու հնարավորության մասին։

Ֆրանսիայում սկսվել են բողոքի լայնածավալ ցույցեր, որոնք անցկացվում են «Կարգելափակենք ամեն ինչ» կարգախոսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930