«Վրաստանում Ադրբեջանի դեսպանության՝ 44-օրյայի տարելիցին համերգ կազմակերպելը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը»․ հայտարարություն

Վրաստանում Ադրբեջանի դեսպանության՝ 44-օրյան պատերազմի տարելիցին համերգ կազմակեպրպելն անընդունելի է. հայտնում է Վրաստանի «Հայ Համայնք» կազմակերպությունը։

«Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված, քաղաքացիական անձանց և տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ:

Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930