Ինչպես է Թուրքիան խաթարում Աֆրիկայի փխրուն կայունությունը Սուդանի օրինակով
«Թուրքիան այսօր» լրատվական ալիքը գրում է. «Թուրքական զենքի վաճառքի կտրուկ աճը, որը հաճախ խախտում է միջազգային պատժամիջոցները, սպառնում է տարածաշրջանային կայունությանը և քաղաքացիական անվտանգությանը։
Սուդանում շարունակվող արյունալի քաղաքացիական պատերազմում Թուրքիան ունի վիճահարույց դեր, քանի որ թուրքական արտադրության զենքը հասել է հակամարտության երկու կողմերին էլ: Թուրքիան զենք է մատակարարել Սուդանի կանոնավոր զինված ուժերին (SAF), վերջինիս մրցակից Արագ աջակցության ուժերը (RSF) ևս ձեռք են բերել թուրքական զենք, իսկ թուրքական ընկերությունները կապեր են պահպանում RSF-ի հետ:
Այս զուգահեռ գործարքները Սուդանում խթանել են բռնությունը, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի և խորը հումանիտար ճգնաժամի»։

