Հրդեհ՝ Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. կա տուժած
Նոյեմբերի 5-ին, ժամը 16։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարաններից մեկում. հայտնում են ՆԳՆ–ից։
Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում (6 քմ) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել բնակարանից․ վերջինս հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։22-ին։

