Բաժիններ՝

Թեժ երկուշաբթի

Երեկ ուշագրավ զարգացում արձանագրվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ քաղաքացիների պայքարում: Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրից կրկին կառավարություն վերադարձած ձեռնարկատերերն առավոտյան հայտարարեցին անժամկետ նստացույց սկսելու մասին:

Նրանց քիչ անց միացան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ՝ հայտարարելով, որ երկուշաբթի օրը նախաձեռնելու են ԱԺ արտահերթ նիստ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: Նույն որոշումը կայացվեց նաև ոչ իշխանական ուժերի եռյակի՝ երեկ կայացած՝ այս տարվա առաջին հանդիպման ընթացքում: Մոտավորապես նույն ժամին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ցուցարարների պատվիրակությանը և խոստացավ պատասխանել երկուշաբթի օրը, ժամը 18:00-ին: Վարչապետի հետ հանդիպումից հետո ցուցարարները բավական ոգևորված էին և հույս էին հայտնում, որ կառավարությունը կընդառաջի իրենց: Այսպիսով, եթե երկուշաբթի օրը բողոքող քաղաքացիների համար ընդունելի որոշում կայացվի, եռյակը՝ ԲՀԿ-ի գլխավորությամբ, հնարավորություն կունենա հայտարարել, որ դա տեղի ունեցավ իրենց ճնշման արդյունքում:

Եթե վարչապետի պատասխանը բացասական լինի, դա կրկին եռյակին հնարավորություն կընձեռի ձեռնարկատերերի բողոքն օգտագործել՝ առաջիկայում խոստացված թեժ զարգացումները, զանգվածային միջոցառումները սկսելու համար: Թե ով է ում «փրկում» այս իրավիճակում՝ վարչապե՞տը՝ եռյակին (ԲՀԿ-ին), թե՞ հակառակը՝ պարզ կդառնա առաջիկա օրերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս