Բաժիններ՝

Սկսեք ձեր օրը նեխուրից

Բացի աղցանների և ճաշատեսակների ու թթուների բաղադրիչ լինելուց, նեխուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից, մեր օրգանիզմին մատակարարում է օգտակար նյութեր և թույլ է տալիս լինել առույգ ողջ օրվա ընթացքում։ Նեխուրը  (քարավուզ) օրը սկսելու հիանալի տարբերակ է։

Ինչո՞վ է օգտակար նեխուրը

Նեխուրի և ցողունը, և տերևները, և արմատը օգտագործում են զանազան ճաշատեսակների պատրաստման ժամանակ։

Նրա ամենակարևոր հատկություններից է նրա միզամուղ հատկությունը։
Բանն այն է, որ այն ակտիվացնում է երիկամների աշխատանքը, իսկ դա օգնում է այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են պոդագրան, երիկամաքարային հիվանդությունը և երիկամային անբավարարությունը։
Բացի դրանից, նեխուրն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները։
Եվ, վերջապես, ապացուցված է, որ նեխուրն ապահովում է լավ ինքնազգացողություն և կենսական ուժեր։

Կարդացեք նաև

nexur (1)

Իսկ եթե նեխուրից, լոլիկից կամ գազարից հյութ պատրաստեք, այն ավելի օգտակար կլինի։
Նեխուրը կարելի է օգտագործել նաև թուրմի տեսքով՝ 10 գ նեխուրի թերթիկները թրմելով 1 բաժակ եռման ջրում։
Այս թուրմը պետք է խմել ամեն անգամ ուտելուց հետո։

nexur (5)Նեխուրը՝ որպես ավելորդ քաշի դեմ պայքարի աջակից

Ապացուցված է, որ 100 գ նեխուրը պարունակում է ընդամենը 16 կալորիա, 1,6 գ բջջանյութ, որն էլ օրգանիզմից տոքսինները դուրս բերելու պատասխանատուն է։
Եվ վերջապես, նեխուրը մեր օրգանիզմին մատակարարում է մագնեզիում և կալիում՝ հանքանյութեր, որոնք խթանում են միզամուղ համակարգի աշխատանքը և դուրս են բերում ավելորդ հեղուկը։

Այդ պատճառով էլ նեխուրը նիհարեցնող գրեթե բոլոր դիետաների բաղադրամասերից է։
Նեխուրը նաև հակաօքսիդանտ է, պարունակում է A,B,C,D վիտամիններ և մագնեզիում, որն էլ կանխում է մեր օրգանիզմի վրա վտանգավոր ազատ ռադիկալների ունեցած ազդեցությունը։

Ներկայացնում ենք նեխուրի հիմքով 5 հյութերի, կոկտեյլների և սմուզիների բաղադրատոմսեր։

nexur (1)1. Նեխուրի, տանձի, վարունգի և գազարի հյութ

Այս հյութն ավելի լավ է խմել ամռանը, որպեսզի ազատվեք վերջույթների այտուցից և վերջույթներում կուտակված հեղուկից։
Քեզ անհրաժեշտ է նեխուրի 3 ցողուն, 2 տանձ, 2 վարունգ և 1 գազար։
Ցանկության դեպքում կարելի է հյութը քաղցրացնել։
Եթե հյութը թանձր լինի, կարող ես ավելացնել մի քիչ ջուր։
Խմել առավոտյան, ցանկալի է` նախաճաշից առաջ։

2. Նեխուրի, կոճապղպեղի և գազարի հյութ

Այս շատ համեղ հյութը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր տառապում են գրիպից կամ մրսածությունից, ինչպես նաև ալերգիայից։
Այս հյութի համար անհրաժեշտ է նեխուրի 2 ցողուն, միջին չափի 5 գազար և 1 կտոր թարմ, կեղևը մաքրած կոճապղպեղ։
Բոլոր բաղադրիչները կտրատել և հարել բլենդերով։
Պետք է ստացվի կրեմանման զանգված։ Կարող ես թանձրուքը բացել մի քիչ ջրով, ինչպես նաև ավելացնել մեղր։

3. Նեխուրով և անանասով կոկտեյլ

Այս կոկտեյլը խմելով՝ դուք երկար ժամանակ քաղցի զգացում չեք ունենա, բայց կզգաք ուժերի հորդում։
Անհրաժեշտ է նեխուրի 1 ցողուն, կես բաժակ ջուր, 1 կտոր անանաս, կես բաժակ մանրացրած սառույց, 2 գդալ ամարանտի՝ նախապես գիշերը թրջած սերմեր։
Այս կոկտեյլը պետք է խմել նախաճաշին։

nexur (2) - Copy

4. Նեխուրի, գազարի և խնձորի հյութ

Սա ամենատարածված համադրություններից մեկն է։
Այս հյութն օգտակար է այն առումով, որ մաշկը նախապատրաստում է արևային լոգանք ընդունելուն, դանդաղեցնում է բջիջների ծերացումը, խթանում է լյարդի աշխատանքը, պայքարում է սակավարյունության դեմ, չեզոքացնում է շրջակա միջավայրի արտանետումների վտանգավոր ազդեցությունը և, վերջապես, օրգանիզմին մատակարարում է վիտամիններ և պրոտեիններ։
2 բաժին դասական այս հյութի համար հարկավոր են 1 նեխուրի 1 ցողուն, 1 խնձոր, 4 գազար և կես կիտրոնի հյութ։

Եթե ստացված հյութը թանձր լինի, կարող ես մի քիչ ջուր ավելացնել։

5. Նեխուրի և նարնջի սմուզի

Fresh green celery wegetable on white backgroundԱյս ըմպելիքը կատարյալ է նիհարել ցանկացողների համար, իսկ խմել այն պետք է առավոտյան սոված փորին։
Անհրաժեշտ է նեխուրի 1 ցողուն և 2 նարինջ։

Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել 2 շաբաթ, ապա 1 շաբաթ ընդմիջում տալ և հետո նորից կրկնել։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս