
Երդմնակալությունը Հայաստանի քաղաքացիներիս վրա նստել է մոտ 28 մլն դրամ. մամուլ

«Սերժ Սարգսյանի երդմնակալությունը Հայաստանի քաղաքացիներիս վրա նստել է մոտ 28 մլն դրամ՝ 67 հազար ԱՄՆ դոլար։ «Ժողովուրդը» պարզեց, որ ՀՀ նախագահի նստավայրը միայն 5.8 մլն դրամ հատկացրել է 5 ուղեգորգ գնելու համար, իսկ ավելի քան 17 մլն դրամ երդմնակալությանը մասնակցած պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների համար կազմակերպված միջոցառումների նպատակով»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Ուշագրավն այն է, որ այդ օրվա միջոցառումներն իրականացրել է Արթիկ քաղաքում գրանցված «Լոմա սիստեմս» ՍՊԸ-ն։ Փաստորեն, կասկածելի լեգիտիմություն ունեցող Ս. Սարգսյանի ճոխ երդմնակալության համար հարկատուներիս գրպանից ահռելի գումարներ են ծախսվել, և սա այն դեպքում, երբ Հայաստանում բնակչության ավելի քան 30 տոկոսը պարզապես աղքատ է: Ի դեպ, ընդգծենք, որ 28 մլն դրամը ծախսվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ թե որքան գումար է ծախսվել իրականում՝ օլիգարխների նվիրատվություններով մնում է միայն ենթադրել»: