Բաժիններ՝

Ս. Սարգսյանը հասկացրել է, որ մայիսի 5-ից հետո ձևավորվելիք կառավարությունը ժամանակավոր է. մամուլ

«Ժողովուրդի»՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին, ինչպես նաև ԲՀԿ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հակված չէ կտրուկ փոփոխությունների:

Ըստ նրա` այս անգամ ընդամենը երկու-երեք նախարարներ կփոխվեն, իսկ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակվել է, քանի որ նրան ժամանակ է տրվել մինչև աշուն, որպեսզի հստակ դրական ցուցանիշներ ապահովի: Իսկ եթե տապալի, արդեն աշնանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ կլինեն: Այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանը հասկացրել է, որ մայիսի 5-ից հետո ձևավորվելիք կառավարությունը ժամանակավոր է:

Ի դեպ, ԱԺ ընտրություններից հետո ձևավորված կառավարության մասին ևս նա ասել էր, թե դա ժամանակավոր է, քանի որ նախագահական ընտրություններից հետո, Սահմանադրության համաձայն, ինքը պետք է նոր կառավարություն ձևավորի: Ու հիմա ստացվում է, որ Ս. Սարգսյանի ձևավորած բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են: Նաև՝ ժամանակավրեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս