«Ընդհատակյա» մրցավազք՝ ՀՀԿ-ում. մամուլ
«ՀՀԿ-ում միմյանց հետ «ընդհատակյա» մրցավազքի մեջ են մտել երիտասարդներն ու «ավանդական» ՀՀԿ-ականները: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ այս իրավիճակը ստեղծվել է հատկապես այն բանից հետո, երբ Երեւանի ավագանու ընտրությունների, իսկ ավելի կոնկրետ` Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի կոորդինացումը վստահվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, իսկ PR-ի իրականացումը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Ընտրության փորձառու կազմակերպիչները մի կողմ են քաշվել, որի արդյունքում երիտասարդները տապալման եզրին են հասցրել բուն նախընտրական գործընթացը:
Սերժ Սարգսյանն էլ, կռահելով պարտության հնարավորությունը, օրերս հանդիպել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ Թոխմախի Մհերին, և ասել, որ ջահելները կապահովեն ընտրությունների քաղաքական մասը, իսկ ինքը պետք է կազմակերպի ընտրական իրական գործընթացը: Սակայն ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հերքել է այս լուրերը»: