
Սերժ Սարգսյանի դիտողությունից հետո երիտասարդ ՀՀԿ-ականները միահամուռ հայտնվեցին ակումբներում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետականները որոշել էին այս ընտրություններում ևս, ինչպես նախագահականում, մեկ հոգու քարոզչություն անել, ուստի ընտրողների հետ հանդիպումների, եթեր չէին գնում:
ՀՀԿ «մոզգերից» մեկը որոշել էր, որ Տարոն Մարգարյանի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը, և ՀՀԿ-ականների երևալը կարող է բացասական ազդել: Նրանք հրաժարվում էին նաև ասուլիսներից, քննարկումներից, թոք-շոուներից:
Միայն ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը դիտողություն էր արել երիտասարդներին, թե ինչու են պասիվ, երեկ սրանք միահամուռ հայտնվեցին ակումբներում, հարցազրույցներ տվեցին ու ձեռնամուխ եղան քարոզարշավին»: