
«Արմավիան» չկա. մամուլ

««Ժողովուրդը» պարզեց, որ «Արմավիա» ավիաընկերության գործունեության դադարեցումից և սնանկացման գործընթաց սկսելուց հետո այս ընկերության էլեկտրոնային կայքը նույնպես փակվել է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց որոնողական բոլոր համակարգերի մջոցով մուտք գործել armavia.aero կայք: Այսպիսով, երբեմնի «ազգային» ավիափոխադրողը զլանում է անգամ իր հետ գործ ունեցող անձանց ու կազմակերպություններին գոնե կայքի միջոցով տեղեկատվություն տրամադրել արդեն վաճառված տոմսերի գումարը վերադարձնելու և մյուս պարտքերի վերաբերյալ»: