Բաժիններ՝

Մեկ շաբաթից «ԱրմենՏելի» նոր տնօրենը կնշանակվի. մամուլ

««Աոավոտի» տեղեկություններով՝ մինչև ապրիլի վերջը հայտնի կդառնա «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի անունը: Թե ինչո՞ւ «ՎիmպելԿոմի» ղեկավարությունը այդքան երկար չէր կողմնորոշվում՝ ում նշանակել նոր տնօրեն և ով է լինելու ընկերության նոր տնօրենը, «ԱրմենՏելից» չկարողացան պատասխանել:

Ընկերության մամուլի ծառայությունից միայն ասեցին, որ նշանակվելուն պես իրենք կհրապարակեն գլխավոր տնօրենի անունը:

Նկատենք, որ մոտ 4 ամիս է՝ հունվարի 1-ից, «ԱրմենՏել» ընկերությունը Իգոր Կլիմկոյից հետո ժամանակավոր տնօրինում է ֆինանսական գծով տնօրեն Կարեն Շահնազարյանը, որն այդ պաշտոնում եղել է նաև ընկերության նախորդ տնօրեններից մեկի՝ Նեյչո Վելիչկովի հեռանալուց հետո»,- գրում է «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930