Բաժիններ՝

Զարմանալի զուգադիպություն. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զարմանալի զուգադիպությամբ իրար հետևից հրապարակվեցին ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների, այդ համատեքստում նաև 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ և ԵԽԽՎ դիտորդական առաքելության խմբի զեկույցը ՀՀ նախագահական ընտրությունների մասին։

Նույն զարմանալի զուգադիպությամբ այս զեկույցները հրապարակվեցին Երևանի ավագանու ընտրություններից առաջ՝ նախընտրական թոհուբոհի ժամանակ։ Երկու փաստաթղթում էլ ՀՀ իշխանությունների հասցեին արևմտյաև կառույցները լուրջ մեղադրանքներ են հնչեցրել՝ թվարկելով երկու համապետական ընտրություններում տեղ գտած բացթողումներն ու խախտումները։

Քանի որ քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում, սա կարելի է ընդունել որպես իշխանություններին ուղղված դեղին քարտ։ Եվս մեկ կարևոր արձանագրում, երեկ մեկնարկած ԵԽԽՎ նիստում ներկայացված զեկույցում, ի տարբերություն հրապարակված նախնական զեկույցի, ձևակերպումները շատ ավելի կոշտ են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930