Պուտինը պետք է գնահատական տա Ռոբերտ Քոչարյանին. մամուլ
«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի Ռոբերտ ֊Քոչարյանի անվան հետ։ Այս մասին ասված է ՌԴ նախագահի աշխատակազմից ստացված մի նամակում՝ ստորագրված ընդունարանի պաշտոնյաներից՝ Տ. Օվչիննիկովայի կողմից»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Սա տեղի է ունևցել այն բանից հետո, երբ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն նամակ է հղել Վլադիմիր Պատինին՝ տեղեկացնելով, թե իրենց մոտ Հայաստանից հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր՝ խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ։ Ընդ որում, երբ նա դեռ նախագահում էր, ոչ թե պաշտոնավարման ավարտից հետո։
Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի ծանոթանալով դրանց՝ ՌԴ նախագահը գնահատական տա, թե ինչպես նրա անվան տակ թաքնվելով և նրա բարի վերաբերմունքն ակնկալելով Քոչարյանը թալանել է սեփական ժողովրդին՝ փոքրիկ երկրից տանելով միլիարդներ. տեղեկացրել է «Ա1+»-ը։
Երեկ մենք փորձեցինք կապվել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանի հետ և նրանից պարզել, թե արդյոք իրենք ծանոթ են հրապարակմանը և առհասարակ ինչո՞վ են բացատրում այս ամենր։ Սակայն հնռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին»: