Բաժիններ՝

Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա ընտանիքը գիշերել են Աբրահամյանենց տանը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որքան էլ Արա Աբրահամյանը ժխտում է, թե ինքը չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մենեջերը, այնուհանդերձ, վերջինիս մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ նա է հրավիրել Րաֆֆուն` միտինգի հաջորդ օրը լինել իր հյուրը Մոսկվայում: Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ընտանիքի անդամներին դիմավորել է Համլետ Ղուշչյանը, ուղեկցել Աբրահամյանի` Բառվիխայում գտնվող տուն:

Հիշեցնենք, որ այդ «դաչաներում» է ապրում ռուսական ողջ «տուսովկան», այդ թվում և Պուտինը: Հովհաննիսյանները գիշերել են Աբրահամյանենց տանը, վերջինս շատ բարձր ընդունելություն է կազմակերպել նրանց պատվին, զրուցել են, կիսվել:

Արա Աբրահամյանն իր մտերիմների շրջապատում ասել է, որ Րաֆֆին շատ խելացի մարդ ու քաղաքական գործիչ է: Որևէ էական հանդիպում Հովհաննիսյանները չեն ունեցել, հաջորդ օրը Մոսկվայում շրջել են ու հետկեսօրին վերադարձել Երևան:

Ի դեպ, մեր աղբյուրները տեղեկացնում են նաև, որ Արա Աբրահամյանը միայնակ է ընդունել նրանց. նրա ընտանիքը, կինն ապրում են Լոս Անջելեսում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930