
«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանը ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Անդրադառնալով ՀՀԿ-ական նախարարներ Դավիթ Սարգսյանի և Արմեն Աշոտյանի հայտարարություններին, թե Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճ գրանցելու Սերժ Սարգսյանի հանձնարարությունը «քաղաքական հայտարարություն» և «քաղաքական հորդոր» էր, Դ. Հարությունյանը նշել է. «Այո, դա իրավական պահանջ չէր, այլ քաղաքական։Սակայն քաղաքական պահանջները ենթադրում են նաև քաղաքական պատասխանատվություն։ Այն կարող է լինել զուտ կուսակցական, բայց կարող է լինել նաև ավելի լուրջ. Սահմանադրության 84-րդ հոդվածը նախատեսում է քաղաքական պատասխանատվություն։ Ուստի, նախագահի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ Աժ ներկայացնելը և այդպես Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունն իրացնելը ևս քաղաքական է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։