«Հրապարակ». «Բժշկի կողմից գրված է, որ բերանից գալիս է ուժեղ ալկոհոլի հոտ»
«Հրապարակ»-ը գրում է. Անդրադառնալով երկու կողմերի փաստաբանների կողմից կատարվող վերլուծություններին՝ լրատվամիջոցը գրում է, որ զրուցել է տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ: Նա իր խոսքում ասել է, որ անհերքելի ապացույցներ ունի, որ վթարը տեղի է ունեցել, երբ Հակոբյանների մեքենան կանգնած է եղել հողածածկ տարածքում: Թղթակցի այն հարցին, թե փաստաբանի պատասխանից կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ համաձայն չէ փորձագետի եզրակացության հետ, որ Պետրոսյանը վթարի պահին հարբած չի եղել, Ռ.Բալոյանը պատասխանել է՝ համաձայն չեմ: Լրագրողը շարունակել է հարցը, թե այսինքն՝ եզրակացությունը կեղծվա՞ծ է: Ի պատասխան փաստաբանն ասել է. «Չեմ ասում, թե կեղծել են, բայց կարող է նաև փորձաքննության ոչ ճշգրտության արդյունք լինի: Խնդիրն այն է, որ առաջին անգամ ստուգվել է արտաշնչելու եղանակով՝ Եղվարդի հիվանդանոցում, իսկ երկրորդ անգամ, երբ նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդության պատմության հենց առաջին էջին բժշկի կողմից գրված է, որ բերանից գալիս է ուժեղ ալկոհոլի հոտ: Եվ հաջորդ նախադասությունը, որ վրայից գալիս էր ալկոհոլի ուժեղ հոտ: Մենք կասկածի տակ ենք դնում Վարդան Պետրոսյանի սթափ վիճակում գտնվելը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի համարում: