«Ժողովուրդ». Դատավորին բարձր պաշտոն են առաջարկել գլխավոր դատախազությունում

«Ժողովուրդը» գրում է. Դեկտեմբերի 6-ին Արդարադատության խորհուրդը որոշել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները դադարեցնել։ Պատճառը Գարիկ Ավագյանի ներկայացրած աշխատանքից ազատման դիմումն է, բայց ոչ թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խայտառակ բացահայտումներով լի զեկույցի պատճառով այլ, ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Գարիկ Ավագյանին ՀՀ գլխավոր դատախազությունում բարձր պաշտոն են առաջարկել։ Ավագյանն ինքը թերթի հետ զրույցում հաստատել է, որ իր աշխատանքից ազատման դիմումը պայմանավորված է մեկ այլ աշխատանքի անցնելու հետ։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս