
«Հրապարակ». ԱԺ պատգամավորները փորձում են կողմնորոշվել՝ գնա՞լ Դուբայ, թե՞ «թթվել» Հայաստանում

«Հրապարակը» գրում է. Ամանորյա ռելաքսի մեջ հայտնված ԱԺ պատգամավորները սրտի դողով սպասում են` հանկարծ չլինի՞ ևս մի արտահերթ: Բանն այն է, որ Հանրային խորհուրդը համառորեն դիմում է Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս կուտակային կենսաթոշակի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրի:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստ կարող է հրավիրվել նախագահի, կառավարության և պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ: Անհամբեր պատգամավորները փորձել են նախագահականից ճշտել` կլինի՞ նիստ, թե՞ ոչ, իրենք գնա՞ն Դուբայ, թե՞ «թթվեն» Հայաստանում: Նախագահականից ասել են` նախագահը, ըստ էության, իր կարծիքն արտահայտել է ի դեմս գործադիր մարմնի` կառավարության, օրենքի նկատմամբ վերաբերմունքի:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում: