
«Ժողովուրդ». «Երևան ջուր» ՓԲԸ-ն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երևան ջուր» ՓԲԸ-ն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Այս մասին է գրում «Ժողովուրդ»-ը՝ նշելով, որ իրենց հայտնի է դարձել, որ ՓԲ ընկերության լիազոր ներկայացուցիչ Սամվել Ավետիսյանը ՊԵԿ-ի կողմից տուգանվել է ընկերության անվամբ 4.2մլն. դրամ մաքսային արժեքով 13 մետաղյա տակառ ներմուծելու և վերաարտահանելու ժամանակ մաքսային արժեքը սխալ հայտարարագրելու համար: Սակայն Սամվել Ավետիսյանի նկատմամբ ոչ թե քրեական գործ է հարուցվել, այլ նյութեր նախապատրաստելուց հետո գործը, ինչպես գրում է թերթը, «ջրվել» է, և նա տուգանվել է:
Աբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: