«Ժողովուրդ». Ավելի քան 195 հազար ԱՄՆ դոլար՝ մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով
«Ժողովուրդը» գրում է. Կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է կայացրել պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 789 մլն դրամ կամ ավելի քան 195 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ Այդ գումարով նախատեսված է գնել 69 հատ մեքենա՝ դատական դեպարտամենտի, Աժ-ի, ՎՊ-ի, դատախազության, ՀՔԾ-ի, ԱԳՆ-ի, ԿԳՆ-ի, ՏԿՆ-ի, ԿՀԸ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համար։ Փաստորեն, չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, 32.5 տոկոս աղքատության մակարդակին՝ կառավարությունն իրեն նման շռայլություն է թույլ տալիս։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում