«ՀԺ».Երկու սպանություն Ակունք գյուղում

«Հայկական Ժամանակ»-ը գրում է դեկտեմբերի 13-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հնչած կրակոցների մասին: Հրաձգության ընթացքում սպանվել էին նույն գյուղի բնակիչներ 39-ամյա Կամսար Հակոբյանը և 22-ամյա Հարություն Հայրապետյանը:   Թերթը, հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ առավոտյան 04:40-ի սահմաններում  հիվանդանոց է տեղափոխվել Հարություն Հայրապետյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայրի զննությամբ՝ Ակունք գյուղի մոտ գտնվող ռեստորանի մերձակայքում հայտնաբերվել է նաև Կամսար հակոբյանի դին՝ հրազենային վնասվածքով:   Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:   Ըստ թերթի՝ որոշ տեղեկությունների համաձայն՝ սպանողները եղել են Վարդենիսից , իսկ սպանվողները՝ Ակունք գյուղից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս