Պատգամավորի վարորդը լրագրողին՝ «գնա, ես քո…». «Իրավունք»

«Իրավունք» պարբերականը գրում է. Ըստ որոշ խոսակցությունների՝ մի քանի ամիս առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանին շտապ մեծ գումար է անհրաժեշտ եղել։ Այդ գումարը հայթայթելու համար նա իր վարորդին` Ապոյին, հրահանգել է իր «Ջի կլասի» «Մերսեդեսը» տանել և գրավադրել գրավատանը։ Մեքենայի դիմաց գրավատունը նրան տասնութ հազար դոլար է տվել։ Պատգամավորը առաջին ամիսը բարեխղճորեն մուծել է գրավադրված մեքենայի տոկոսը, իսկ արդեն երկրորդ ամսից, այսպես ասած, ձեռք է քաշել մեքենայից և չի վճարել անհրաժեշտ գումարը։ Իսկ, երբ նրան գրավատան աշխատակիցները զանգահարել և հիշեցրել են իր պարտքերի մասին, նա ասել է, որ կարող են այդ մեքենան վերցնել, իրեն դա այլևս պետք չէ։ Երբ գրավատան աշխատակիցներն այն վաճառել են, ամիսներ անց պատգամավորը հայտնվել է և պահանջել իր մեքենան, ավելին՝ սպառնացել, որ եթե չվերադարձնեն, դատարան կդիմի։ Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, «Իրավունքը» փորձել է պարզել անձամբ պարոն Քոչարյանից։ Սակայն նրա հետ կապվել «Իավունքին» չի հաջողվել, համենայնդեպս, նրա հեռախոսազանգին պատասխանած անձնավորությունը ներկայացել է որպես իր վարորդ, որը «Իրավունքի» հարցը լսելուն պես միանգամից կորցրել է հավասարակշռությունը այն աստիճան, որ սկսել է հայհոյել ու վիրավորել. «Լեզվիդ զոռ ես տալիս հա՞, ոնց որ»։

– Այսի՞նքն։

– Գնա, ես քո….

«Իրավունք» պարբերականը պատրաստվում է ձայնագրությունը ներկայացնել համապատասխան մարմիններին։

Մանրամասները կարդացեք «Իրավունք» պարբերակմանում

Տեսանյութեր

Լրահոս