«Առավոտ». Քաղաքապետարանը մաքրում է ազգաբնակչության ցուցակները

«Առավոտը» գրում է. Այս օրերին մայրաքաղաքի տարբեր պոլիկլինիկաների բժիշկներ բան ու գործ թողած հեռախոսավարի գործ են ստանձնել. Զանգում են քաղաքացիներին ու հարցուփորձ անում, ասենք՝ «Ալո, Արմեն Պողոսյանի բնակարա՞ն եմ զանգահարել»։

Բացասական պատասխան է լսվում, նորից հարց է հնչեցվում՝ «Իսկ այսինչ հասցե՞ն է», հետևում է պատասխանը՝ «Այո, բայց ոչ թե Արմեն, այլ՝ Արեն Պողոսյան»։ Եվ նմանատիպ անուն-ազգանունների կամ հասցեների անճշտությունններ բժիշկները հարյուրներով են հայտնաբերում։ Իսկ թե ինչու են բժիշկները տվյալներ ստուգողի դեր կատարում. որովհետև ղեկավարության կողմից հրահանգ կա՝ նախկինում հաշվառված բնակիչների տվյալները ստուգել, վերանայել և պոլիկլինիկաներում հաշվառվածների բազան թարմացնել։

Բանն այն է, որ տարիներ առաջ հավաքագրված և բուժհիմնարկների համակարգիչներում մուտքագրված տվյալներն ու բնակչության քանակը չեն համապատասխպանում ոստիկանությունից վերջերս ստացված տվյալներին, իսկ եթե պոլիկլինիկաներում հաշվառվածների թիվը նվազի այս ճշտումների արդյունքում, բժիշկների աշխտավարձը կնվազի։

Մանրամասները՝ «Առավոտի»  այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031