
ԵՊՀ-ում ստացել են 13-րդ աշխատավարձը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» դեկտեմբերի 7-ին , գրել էր, որ ԵՊՀ-ի շուրջ նոր աղմուկ է հասունանում, քանի որ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն ավանդաբար ամեն տարի իր աշխատակիցներին վճարել է 13-րդ աշխատավարձ, այս տարի չի պատրաստվում դա անել։ «Այս տարի 13-րդ աշխատավարձը որոշել է կիսատ տալ, ու դա էլ դեռ քիչ չէ, հայտարարել է, որ ինքն է որոշում ինչքան տա»,– նշել էին դասախոսները…
…Երեկ «Ժողովուրդ»–ի խմբագրություն զանգահարած մի շարք դասախոսներ ասել են, որ Արամ Սիմոնյանը վճարել է իրենց 13-րդ աշխատավարձը և այն էլ ամբողջությամբ։
Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում