«ՀԺ». Ցուրտ է, տրանսպորտն էլ սուղ է
«Հայկական Ժամանակը» գրում է. Երևանի հասարակական տրանսպորտից օգտվողների մոտ սպասարկման վերաբերյալ դժգոհություններն ավելացել են։ Վերջին՝ աշնանային և ձմեովա ամիսներին միկրոավտոբուսների և ավտոբուսների երթևեկման հաճախականությունը նվազել է։ Միտումնավոր, թե օբյեկտիվ պատճառներով դժվար է ասել, բայց կարծես գծատերերը երեկոյան ժամերին մեքենաները հանում են «գծից»։ Երեկ Ժամը 18:30-ի սահմաններում մայրաքաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի պողոտայում իրականացրած դիտարկումը ցույց տվեց, որ ուղևորների գոնե կեսը դժգոհ է տրանսպորտի վիճակից։ Կանգաոում թիվ 11 երթուղայինին սպասող մի կին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ այս երթուղուց օգտվողները հաճախ են ստիպված լինում տուն հասնելու այլընտրանքային տարբերակներից օգտվել՝ երկու տրանսպորտ փոխել կամ տաքսի վարձել։ «Արդեն 20 րոպե 11 համարին եմ սպասում։ Ամեն օր եմ էս երթուղուց օգտվում, առավոտներն էլ է նույն վիճակը, երեկոներն էլ։ էսօր առավոտյան ընդհանրապես չկար, երկու տրանսպորտ եմ փոխել, հիմա էլ 20 րոպե կանգնած եմ։ Լինում է, որ կես ժամ էլ եմ սպասում։ Ինչ ձմեռը եկել է, էս վիճակն է»,֊-ասաց ուղևորը։ Մի տղամարդ էլ, որ Էրեբունի զանգված էր մեկնում, պատմեց, որ 67 համարի երթուղայինից է դժգոհ։ «Ուշացումով է աշխատում։ Երկար ժամանակ սպասել եմ մոտավորապես կես ժամ, հիմա 25 րոպե սպասում եմ»,– ասաց նա։ Զրուցակցի խոսքով, ինչ տրանսպորտի թանկացման «գործարքը» սկսել է (նկատի ուներ տրանսպորտի սակագնի բարձրացման վերջին խոսակցությունները – հեղ.), 67 համարն այդպես ընդհատումներով է աշխատում։ «Հայկական Ժամանակի» հաջորդ զրուցակիցը դժգոհ է եղել 31 և 51 համարների երթուղայիններից։ Ոչ աշխատանքային կիրակի օրերին, նրա խոսքով. 31 համարը ընդհանրապես չի աշխատում, իսկ աշխատանքային օրերին մինչեւ երեկոյան ժամը 6-7-ն է նորմալ աշխատում։ Ուղևորը ստիպված է լինում երկու տրանսպորտ փոխել տուն հասնելու համար։ 47 համարը երեկոյան ժամերին հատկապես ժամը 21-ից սկսած, մեծ ինտերվալով է աշխատում։ 58 համարի ավտոբուսը, որ լավագույն ապասարվող գծերից է եղել, այն էլ սկսել պակասել։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում