«Առավոտ». 30-ամյա տղամարդը «Վստրեչի մոստի» տակ բռնաբարել է մտավոր հետամնաց 18-ամյա աղջկա

«Առավոտը» գրում է. Օրերս, դեկտեմբերի 10-ի երեկոյան, «Վստրեչի» կամուրջի տակ բռնաբարել են մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկանը վերջերս լրացած մի աղջկա, որի ծնողը «Առավոտի» հետ զրույցում կարծիք է հայտնել, թե բռնաբարությունը նախապես մտածված է եղել՝ բռնարարն օգտվելով աղջկա առողջական խնդիրներից, կարծել է, թե մտավոր թերզարգացում ունի, դժվար թե գործը բացահայտվի:

Տուժողի մայրը վստահեցրել է, որ արդեն դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ աղջիկը կույս է եղել ու իսկապես բռնություն է տեղի ունեցել. դա է հաստատում նաև տուժողի հագուստի վրայի արյան հետքերը: Արդեն 2 օր է՝ աղջիկն արնահոսում է, դժվարությամբ է քայլում, ու ինքնամփոփ է դարձել, սարսափելի վախեցած է, ու ժամերով լուռ է մնում, ինչպես մայրն ասաց` մտքերի մեջ ընկած:

Թերթի հետ զրույցում, բռնաբարված աղջկա մայրն ասաց, որ անմիջապես, երեխայի հեռախոսը տնտղելուց հետո բռնաբարողի հետքը գտել են, ոմն Գոռ, որը մոտ 30 տարեկան է, անընդհատ դեպքի օրը երեխային զանգել է, ավտոբուսի մեջ աղջկա ընկերներն էլ նկատել են, որ ինչ-որ տղամարդ է անընդհատ զանգեր կատարել ու հետաքրքրվել` որտեղ հասավ, երբ տեղ կհասնի և այլն:

Մանրամասները՝ «Առավոտի»  այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս