Չի ուզում լինել ոստիկանապետ, ուզում է լինել «սուպեր» նախարար. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Պուտինի այցի ողջ օրն ակտիվիստներին բերման ենթարկող Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մի գլուխ զեկուցում էր՝ «նախարար, հա՝ նախարար»։ Վովային նախարար են ասում համակարգում բոլորը, երբ գիտենք, որ նա իրավաբանորեն համարվում է ՀՀ ոստիկանապետ, և ներքին գործերի նախարարությունը շատ վաղուցվանից նախարարությունից դարձավ նախագահի իրավասության ներքո գտնվող, իսկ դեյուրե՝ կառավարությանն առընթեր ծառայություն՝ մի շարք հայտնի պատճառներով։ Սակայն «Հրապարակի» հավաստի տեղեկություններով Վովա Գասպարյանը, որը վերջին շրջանում տքնաջան գբաղված է սեպարատ մարզերը Հայաստանին «միացնելու» սուրբ գործով, ցանկանում է ոստիկանական ծառայությունը և ըստ այդմ նաև իրեն կրկին միացնել նախարարաց «դասին»՝  հասնել այն բանին, որ կառույցը դառնա նախարարություն, ինքն էլ նախարար։ Եվ այն էլ կարծես թե սուպեր նախարար։

Ավելի մանրամասն կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս