Խոսրովի արգելոցի սպանված տեսուչի գործը կոծկո՞ւմ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. 2013թ. սեպտեմբերի 25-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ հրազենի մեկ կրակոցով սպանվել էր Գառնու տեղամասի տեսուչ Մխիթար Սեդրակյանը։ Դեպքից անցել է 5,5 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր էին սպանել նրան։
Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված տեսուչի կինը՝ Թամարան, պատմեց, որ իր ամուսնու մահվան վկայականի մեջ գրված է, թե նա մահացել է արյան զեղումից. «Փաստաթուղթը ստացել եմ օրեր առաջ, ու երբ տեսա, թե ինչ է գրված, ապշել էի։ Ինչո՞ւ չեն գրել, թե ինչից է մահացել իմ ամուսինը, նրա դիակը գտել են, կրակոցի հետքերն էլ մարմնի վրա էին։ Ինչո՞ւ են թաքցնում։ Միգուցե այսպես ցանկանում են կոծկել գործը»։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728