Աժ-ում շտկում են Աժ պատգամավորների կենսագրական տվյալները. «Ժողովուրդ»

Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ Աժ-ում ներքին հրահանգ է իջեցվել շտկելու Աժ պատգամավորների կենսագրական տվյալները։ Քանի որ հայոց բանակի 22-ամյակի առթիվ բազում հրապարակումներ եղան բանակում չծառայած պատգամավորների և պաշտոնյաների վերաբերյալ, ուստի իշխանական կուլիսներում որոշում է կայացվել գոնե բանակ ծառայած պատգամավորների տվյալները գրել։ Եվ ահա բոլոր պատգամավորները, որոնք ծառայել են հայկական կամ խորհրդային բանակում, պետք է Աժ կայքում՝ պատգամավորների կենսագրական տվյալների մեջ, հստակ մատնանշեն ԶՈՒ-ում ծառայած լինել-չլինելու հանգամանքը։ Երեկ Աժ պատգամավորներից շատերի օգնականները զբաղված էին այդ ճշտումներով։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728