Թյուրիմացությո՞ւն. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Արդեն նշել էինք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օրերս Գյումրիում կատարած այցի ընթացքում անդրադարձել էր այս օրերին Կիևում ուկրաինական հատուկ ջոկատայինների՝ «Բերկուտի» գործողություններին։ Ոստիկանապետը մասնավորապես նշել էր.
«Այ հիմա գգացեք մեր տարբերությունը սիրելիներս, այ հիմա հասկացեք ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք Էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլևս չենք ծեծում, չենք ջարդում, չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք»: Երեկ խնդրի վերաբերյալ «ՀԺ»-ի հարցերին պատասխանել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը:
-Պարոն Սագսյան, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մի հայտարություն էր արել, որում նշել էր, որ ոստիկանությունն էլ էր ծեծում, ջարդում, ստորացնում, բայց հիմա դա չի անում: Արդյո՞ք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատի է ունցել հենց Ձեր ժամանակաշրջանը:
-Չեմ կարծում, համաձայն չեմ, ոչ էլ մեկնաբանում եմ: Չեմ հանդիպել նման հայտարարության: Երևի թյուրիմացություն է եղել: Ցավդ տանեմ, ոստիկանությունը բոլոր ժամանակներում մի խնդիր է իրականացնում, թե հետո դա ոնց են վերագրում, չգիտեմ, մանավանդ հետին ամսաթվով: Միգուցե ուկրաինացիներին է նկատի ունեցել, ես չգիտեմ:
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում: