
Պուտինը միսիա ունի. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Ռուսական իշխանական քարոզչության «էլիտայի» ներկայացուցիչներն այլևս չեն թաքցնում, ավելին՝ արդեն բաց տեքստով խոսում են այն մասին, որ Մաքսային միությունը Խորհրդային միությունը վերականգնելու նպատակ է հետապնդում։ Կրեմլի «ագիտբրիգադայի» կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ռուսական Առաջին ալիքի կազմում գործող «Օդնակո» լրատվական-վերլուծական խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Սորոկինը, «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Այսօր Խորհրդային միության վերաձևած և կատարելագործված տարբերակ է ստեղծվում, և արվում է ամեն ինչ հին սխալները չկրկնելու համար»,- նկատի ունենալով Մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը՝ ասել է Սորոկինը։ Իսկ ԽՍՀՄ-ի վերականգնումը, ըստ Սորոկինի, Ռուսաստանի պատմական միսիան է։ Եվ այդ միսիան կատարելու համար Պուտինը, ըստ վերլուծաբանի, օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսները՝ գազը, ռազմամթերքը և այլն։ Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ առանց Եվրասիական տնտեսական միության Ռուսաստանը չի կարող գոյատևել։
Մանրամասները կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում