
ՍԴ որոշումը ՊԵԿ-ի համար ոչինչ է. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Մեկ շաբաթ աոաջ՝ հունվարի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց ժամանակավորապես՝ առնվազն մինչև մարտի 28-ը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի երկու հոդվածների գործողությունը: Հոդվածներից մեկով, հիշեցնենք, տույժ տուգանքներ է նախատեսվում այն գործատուների համար, որոնք չեն վճարի կամ կուշացնեն իրենց աշխատողի աշխատավարձից պարտադիր կուտակային ֆոնդին փոխանցվելիք 5 տոկոսը: Ու ստացվում է, որ ըստ ՍԴ-ի որոշման, գոնե առայժմ այդ գումարը չփոխանցելու համար գործատուն պատասխանատվության չի ենթարկվի, ինչն էլ ազատում է պարտավորությունից: Կենսաթոշակային այս համակարգի դեմ պայքար ծավալողների շրջանում ՍԴ-ի վերը նշված որոշումը ոգևորություն մտցրեց և գնահատվեց որպես փոքր հաղթանակ:Բայց երեկ պարզեցինք, որ գործատուների հետ պարզապես տուն-տունիկ են խաղում: Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն մի այնպիսի «շուստրիություն է» մտածել, որ գործատուները պետք է ստիպված աշխատողից պահեն և պարտադիր կուտակայինի հաշվին փոխանցեն նշված 5 տոկոսը: Խնդիրն այն է, որ գործատուների կողմից ամեն ամիս ներկայացվող այսպես կոչված եկամտային հարկի հաշվարկում կա պարտադիր կուտակայինին վերաբերող «դաշտ»: Եվ եթե այդ «դաշտը» գործատուն չլրացնի, ապա ՊԵԿ-ի ավտոմատ համակարգն այդ հաշվարկը չի ընդունի, ու կստացվի, որ գործատուն չի ներկայացրել հաշվարկը, ինչն օրենքի խախտում է, և գործատուն պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ եթե գործատուն լրացնում է այդ դաշտը, ապա պետք է նաև աշխատողից պահի պարտադիր կուտակայինի գումարը։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։